Պղնձի գները բարձրանում են
ՏնտեսությունՊղնձի արժեքը ուրբաթ օրը, Չինաստանի մակրոտնտեսական տվյալների հրապարակումից հետո, բարձրանում է 1 տոկոսով, վկայում են աճուրդների տվյալները։
Պղնձի մարտյան ֆյուչերսը Comex բորսայում թանկացել է 0,92 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 4,1 223 դոլար։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME), հինգշաբթի օրվա տվյալներով, պղնձի մեկ տոննայի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, իջել է 0,38 տոկոսով՝ 9 052,5 դոլար, ալյումինիումինը՝ 0,55 տոկոսով՝ 2 617 դոլար, ցինկինը բարձրացել է 0,99 տոկոսով՝ 3 382,5 դոլար։