ԱՄՆ-ն Թուրքիայից պահանջել է դադարեցնել ապրանքների արտահանումը Ռուսաստան․ Bloomberg
Համաշխարհային ՄամուլԱՄՆ-ն Թուրքիայից պահանջել է դադարեցնել ապրանքների արտահանումը Ռուսաստանի Դաշնություն, ինչը, ըստ ամերիկյան իշխանությունների, կարող է օգնել Ռուսաստանին շարունակել Ուկրաինայում հակամարտությունը։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։
Գործակալության աղբյուրների տվյալներով՝ Միացյալ Նահանգների պաշտոնյաները նման նախազգուշացում են արել իրենց գործընկերներին այս շաբաթ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Բրայան Նելսոնը հինգշաբթի և ուրբաթ օրը հանդիպել է թուրք պաշտոնյաների հետ՝ քննարկելու Վաշինգտոնի մտահոգությունները՝ կապված Ռուսաստան արտահանման աճի հետ, ներառյալ ամերիկյան ապրանքները:
Ավելի վաղ РБК -ն՝ վկայակոչելով Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի տվյալները, գրել էր, որ Թուրքիան աստիճանաբար դառնում է Ռուսաստանի առաջատար առևտրային գործընկերներից մեկը, քանի որ սեպտեմբերին Ռուսաստան ապրանքների մատակարարումները հասել են ռեկորդային 1,15 միլիարդ դոլարի։