Բլինքենը հետաձգել է Չինաստան այցը «լրտեսական օդապարիկի» պատճառով․ ABC
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այցը Չինաստան, որը նախատեսված էր հաջորդ շաբաթ, կհետաձգվի ԱՄՆ օդային տարածքում չինական «լրտեսական օդապարիկի» պատճառով։ Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։
Այցի ստույգ ժամկետները չեն հայտարարվել, սակայն, ըստ լրատվամիջոցների աղբյուրների, այցը պետք է տեղի ունենար փետրվարի 5-6-ը։
Փետրվարի 3-ին Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը հայտարարել է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում ԱՄՆ զինվորականները հետևել են ենթադրյալ չինական հետախուզական օդապարիկին երկրի հյուսիսային մասում։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու