Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններն «ամրապնդվել են»
Համաշխարհային ՄամուլՉինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ փոխադարձ քաղաքական վստահությունը շարունակում է աճել այն բանից հետո, երբ փոխարտգործնախարար Մա Չժաոսուն այս շաբաթ այցելեց Ռուսաստան և հանդիպեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտնում է Reuters-ը:
Հայտարարության մեջ նշվում է, որ Չինաստանը պատրաստ է աշխատել Ռուսաստանի հետ՝ իրագործելու իրենց ռազմավարական գործընկերությունը և նպաստելու իրենց հարաբերություններում հետագա առաջընթացին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Ռուսաստանից Չինաստան զբոսաշրջային հոսքը կվերականգնվի, հայտնում է նախարարության կայքը։
Ըստ ԱԳՆ-ի՝ չինացի զբոսաշրջիկները Ռուսաստան մուտք գործելու համար խոչընդոտներ չունեն, նրանք կարող են երկիր մուտք գործել վիզաներով։ Չինաստանում կորոնավիրուսային սահմանափակումների վերացման հետ կապված՝ Ռուսաստանը հույս ունի վերականգնել զբոսաշրջիկների հոսքը Չինաստանից դեպի Ռուսաստան, հավելել են ՌԴ ԱԳ նախարարությունից։