ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը
ՀասարակությունՌուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ պաշտպանության նախարարությունից։
«Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է հայկական և ադրբեջանական կողմերի հետ Գրիս-Ստեփանակերտ ճանապարհի անարգել երթևեկությունը վերականգնելու շուրջ բանակցային գործընթացը։
Պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով՝ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ՌԴ խաղաղապահները Գորիս – Ստեփանակերտ երթուղով ուղեկցել են մարդասիրական բեռով ավտոշարասյանը։