Ջոնսոնն ու Թրասը պատրաստվում են վերադառնալ քաղաքականություն․ Times
Համաշխարհային ՄամուլՄեծ Բրիտանիայի նախկին վարչապետներ Բորիս Ջոնսոնն ու Լիզ Թրասը մտադիր են շարունակել մեծ քաղաքականությամբ զբաղվել։ Այս մասին հայտնում է բրիտանական Times թերթը։
Հոդվածում նշվում է, որ Ջոնսոնն ու Թրասը «չեն ծրագրում հանգիստ հեռանալ քաղաքականությունից կամ հեշտացնել իրենց իրավահաջորդի կյանքը»։ Թրասսը շուտով հանդես կգա հեղինակային հոդվածով, որով կոչ կանի նվազեցնել հարկերը:
Հրատարակությունը նշում է, որ Թրասի կողմնակիցները մոբիլիզացվում են, նախընտրական քարոզարշավի ժամանակվա հին WhatsApp չաթերը վերականգնվում են։ Թրասը կարծում է, որ ինքը հնարավորություն ունի ղեկավարելու պահպանողականներին, եթե նրանք հայտնվեն ընդդիմության մեջ:
Ջոնսոնը նույնպես չի կորցրել քաղաքականություն վերադառնալու հույսը, ասվում է հոդվածում։
Հիշեցնենք, որ Թրասը վարչապետի պաշտոնը զբաղեցրել է ավելի քիչ, քան իր նախորդներից որևէ մեկը: Միևնույն ժամանակ, 2022 թվականի հոկտեմբերին իր հեռանալուց հետո Ջոնսոնը հրաժարվեց մասնակցել նախընտրական մրցավազքին, թեև, ինչպես նշում էին փորձագետները, նա հնարավորություն ուներ վերադառնալու վարչապետի պաշտոնին։