Եվրոպան ավելացրել է օգնությունը Ուկրաինային ԱՄՆ-ի աջակցության դադարեցումից հետո Ինչպե՞ս է ՆԳՆ-ը լուծել Ղարաբաղից տեղահանվածների վարորդական իրավունքների հարցը «Ուժեղ ձայն լսեցինք, տեսանք՝ շուռ եկավ». ականատեսը «Ռոսիա մոլի» մոտ տեղի ունեցածի մասին (տեսանյութ) Արմեն Գրիգորյանին հեռացրին՝ Ալեն Սիմոնյանին էլիտայում պահելու համար․Պապիկյանի դիրքերն էլ անսասան չեն (տեսանյութ) Հայտնի են դարձել «Եվրատեսիլ-2027» մրցույթի անցկացման վայրը և ժամանակը Փլուզում` Ռոսիա մոլի մոտ. ողջ ճանապարհը կաթվածահար է․ (տեսանյութ) Ադրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կենդանակերպի երկու նշաններ կառանձնանան իրենց հաջողություններով ամսվա երկրորդ կեսին Բարոյական իրավունք չունեք․ Իրանը՝ ԵՄ-ին.Պաշտոնանկություն՝ Ալեն Սիմոնյանի նշանակումից հետո (տեսանյութ) Բացահայտվել են եկեղեցիներից կատարված գnղությունները․ երկու անձ ձերբակալվել է․ ՆԳՆ (տեսանյութ) ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանով տարանցիկ ճանապարհով կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը Քա՞նի մահվան դեպք է գրանցվել 2026-ին զինված ուժերում 

Ազգային ինքնության և արժեքների հենքի վրա ստեղծված մշակույթի պահպանում, զարգացում, տարածում և հանրահռչակում. Արա Խզմալյան

Գիտություն և Մշակույթ

Ազգային ժողովի նախաձեռնությամբ անցկացվել է «Ոչ ֆորմալ ուսուցման արտադպրոցական դաստիարակության ոլորտի օրենսդրական կարգավորման հիմնախնդիրները, լուծման ուղղությունները» թեմայով աշխատանքային քննարկում, որը կազմակերպվել էր Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանում ընտրությունների և քաղաքական գործընթացների ամրապնդում» ծրագրի շրջանակում:

Քննարկմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:

«Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության և զարգացման 2023-2027 թթ․ ռազմավարությունը և ռազմավարության գործողությունների պլանը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի՝ արտադպրոցական դաստիարակության հետ կապակցված կարգավորումները ներկայացրել է  ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Նա անդրադարձել է ժամանակակից արվեստի ոլորտում նախատեսվող բարեփոխումներին ու դրանց նպատակներին:

Արա Խզմալյանի խոսքով՝ 2023-2027 թթ. ռազմավարության հիմքում ընկած է ազգային ինքնության և արժեքների հենքի վրա ստեղծված մշակույթի պահպանումը, զարգացումը, տարածումն ու հանրահռչակումը, ազգային և համամարդկային արժեքների հետ զուգորդումն ու հաղորդակցումը, համընդհանուր ներառականության ապահովումը, մշակույթի և արվեստի հասանելիությունը, կառավարման ժամանակակից համակարգերի ներդրումը, մշակույթի մեկենասության ինստիտուտի ներդրումը և աշխարհի մշակութային քարտեզում հայկական մշակույթի դիրքավորումը:

Նախարարի տեղակալի նշմամբ՝ այս նպատակներից էլ ձևավորվել են ժամանակակից արվեստի ոլորտում նախագծի հիմնական ուղղությունները:

Կառավարման մոդելների արդիականացում

«Բազմաթիվ ձևաչափեր, օրենսդրական նորմեր, կետեր այլևս մրցունակ չեն և չեն կարողանում դիմակայել այսօրվա մարտահրավերներին, պահանջների որակին, կյանքի ռիթմին, ինչն էլ անխուսափելի է դարձնում փոփոխություններն ինչպես օրենսդրական, այնպես էլ կադրային քաղաքականության դաշտում: «ՊՈԱԿ-ների մասին» օրենքում կատարված լրամշակման շնորհիվ հնարավորություն տրվեց լիազոր մարմնին մշակել տնօրենների մրցույթի կարգ: Նկատի ունենալով նաև տվյալ ոլորտի առանձնահատկությունները՝ մենք կարողացանք լրջագույն բարեփոխումներ իրականացնել թատերահամերգային կազմակերպություններում, տնօրենների ընտրության հարցում: Կադրային փոփոխություններն էական նշանակություն ունեն տվյալ կառույցի առաջընթացի համար՝ նաև բովանդակային ծրագրերի և եկամուտների աճի առումով: Սա բխում է նաև այն գաղափարից, որ թատերահամերգային կազմակերպություններում պետք է մեծացնել տվյալ կառույցի ղեկավարի լիազորությունները, ինչպես նաև ստեղծագործական ոլորտում ապահովել սերնդափոխություն: Որոշակի փոփոխություններ  են նախատեսվում նաև պետական կառույցների ֆինանսավորման մոդելների սկզբունքներում»,- նշել է Արա Խզմալյանը և հավելել, որ մատնանշած ուղղություններով բարեփոխումներն առաջնահերթություն են:

Ինքնազբաղ (անկախ) արվեստագետների գործունեության խթանում

Նախարարի տեղակալի նշմամբ՝ ռազմավարության կարևոր կետերից է ինքնազբաղ (անկախ) արվեստագետների գործունեության խթանումը: Նրա խոսքով՝ համավարակի շրջանում ակներև էր, որ ամենաանպաշտպան ստեղծագործական խավը պետական կառույցից դուրս գործող արվեստագետներն են, որոնց սոցիալական վիճակի՝ պետության հետ ֆինանսահարկային հարաբերությունների տրամաբանությունը որոշակի չէ. «Այս ուղղությամբ բավականին լուրջ հետազոտություններ են արվել, մշակվել են մոդելներ՝ ինչպես  անել, որ ինքնազբաղ ստեղծագործողը մտնի հարկային դաշտ և տեսնի իր վճարած հարկերի ճանապարհը, տեսնի, թե ապագայում դա ինչպես պետք է դառնա սոցիալական կապիտալ իր համար: Նոր կարգավորումների, ինքնադրսևորման պայմանների ստեղծման, դրամաշնորհների և այլ գործիքակազմերի ներդրման, այդ թվում՝ նպատակային ֆինանսավորման և միջոցառումների միջոցով անհրաժեշտ է նպաստել ոլորտի ազատ և ինքնազբաղ ստեղծագործողների ճանաչելիության բարձրացմանը»:

Մշակույթի մեկենասության վարկանիշի ձևավորում

Արա Խզմալյանն անդրադարձել է մշակութային ներդրումների և բարեգործության խթանման, մշակույթի մեկենասության վարկանիշի ձևավորման հարցին: Նրա տեղեկացմամբ՝ մեկենասության մասին օրենք ունենալու հարցը տարբեր շրջանակներում բազմիցս է քննարկվել. «Այս դեպքում օրենքը թերևս կունենա առավելապես քաղաքական ուղերձի նշանակություն, որովհետև գործնական ազդեցությունը պետք է լինի հարակից օրենքներում, օրինակ՝ հարկային օրենսգրքում, և մարդն իր բարեգործության  դիմաց կստանա որոշակի հարկային արտոնություն: Սակայն իմ խորին համոզմամբ՝ հարկային արտոնությունը չի կարող ունենալ այն ազդեցությունը, ինչը կարող է ունենալ տեղեկատվական քաղաքականությունը մեկենասի շուրջ: Մեկենասը պետք է դառնա հանրային արժեք, որի շուրջ էլ պետք է իրակացնել տեղեկատվական քաղաքականություն: Այս համատեքստում մշակվել են քայլեր, որոնցից են «Մեկենաս» տարեգրքի հրատարակումը, մեկենասության մրցանակի սահմանումը` դարձնելով այդ մարդկանց հանրորեն տեսանելի և ճանաչելի»:

Նյութատեխնիկական բազայի, գույքի և ենթակառուցվածքների բարելավում

«Երբ խոսում ենք ՊՈԱԿ-ների գործունեության արդյունավետության մասին, այն անհնար է պատկերացնել առանց խոշոր գույքային և նյութատեխնիկական աջակցության, որոնցով այդ կազմակերպությունները երկար տարիներ չեն համալրվել: Աննախադեպ ծավալների հատկացումներ են արվել վերջին երեք տարիների ընթացքում: Յուրաքանչյուր տարի ՊՈԱԿ-ներին տրվող գումարները գերազանցում են 1 միլիարդի շեմը։ Գումարները տրվում են լուսաձայնային տեխնիկայի, նստատեղերի, տանիքների և այլ  նորոգումների համար: 2022 թվականի տարեվերջին Արամ Խաչատրյան համերգասրահի միայն նստատեղերի արդիականացման համար հատկացվել է 220 միլիոն դրամ: ՊՈԱԿ-ներում նյութատեխնիկական բազայի, գույքի և ենթակառուցվածքների արդիականացման, բարելավման նպատակով այս տարի ևս նախատեսվում են մեծ ծավալների հատկացումներ»,- տեղեկացրել է Արա Խզմալյանը և հավելել, որ ինչպես փորձն է ցույց տալիս, որտեղ կա խոշոր կապիտալ հատկացում, այդ կազմակերպությունում գրանցվում է սեփական եկամուտների աճ, որովհետև դա ազդում է արդյունավետության վրա:

Մշակութային հասանելիություն և ներառականություն

Արա Խզմալյանի համոզմամբ՝ յուրաքանչյուր քաղաքակիրթ պետություն պետք է ապահովի  մշակութային հասանելիություն բոլոր քաղաքացիների համար՝ անկախ բնակության վայրից, ֆիզիկական և մտավոր զարգացման առանձնահատկություններից:

«Արդեն իսկ իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, վերապատրաստման դասընթացներ, որոնց մասնակցել են ներառականության ապահովման հաստատությունների ներկայացուցիչները: Իրականացվում են «Կողք կողքի», «Ֆրեսկո» փառատոները, որոնց շրջանակում զարգացման տարբեր առանձնահատկություններ ունեցող երեխաներն ու պատանիները հանդես են գալիս անվանի երաժիշտների հետ: Հրատարակվում են գրքեր, իրականացվում է   «Խոսող կտավներ» նախագիծը՝ տեսողության առանձնահատկություններ ունեցող երեխաների համար: Ծրագրերը բազմաթիվ են, և դրանք լինելու են շարունակական»,- ասել է նախարարի տեղակալն ու ընդգծել՝  ներառականությունը ևս կարևոր առաջնահերթություն է ռազմավարության մեջ:

Մշակույթի ապակենտրոնացում

Արա Խզմալյանն ընդգծել է, որ մշակույթի ապակենտրոնացումը ռազմավարության կարևոր կետերից է. «Եթե  նայենք միայն վիճակագրական տվյալներին, ապա կտեսնենք, թե նախորդ տարիներին որքան ծրագրեր և միջոցառումներ են իրականացվել համայնքներում: Մշակութային իրադարձությունները միայն  մայրաքաղաքում պետք է չկենտրոնացվեն, որովհետև մշակույթը միայն ժամանց չէ, այն ունի  բարոյահոգեբանական հսկայական ազդեցություն, որի կարիքը մեծ է հատկապես սահմանամերձ համայնքներում: Դրամաշնորհների հատկացման ծրագրում, որպես պարտադիր պայման, ներկայացված է մշակութային նախագծի ամբողջական կամ մասնակի իրականացում մարզերում և սահմանամերձ համայնքներում: Երևանի և մարզերի մշակութային տարբեր կառույցների միջև ստեղծվել են ստեղծագործական կապեր և սերտ համագործակցություն: Նույնիսկ առաջատար միջազգային փառատոներն ու ծրագրերն անցկացվում են նաև մարզերում»:

Կրթամշակութային ծրագրեր

«Նախարարության  լավագույն գաղափարներից է մշակութային և կրթական քաղաքականությունների համադրումը՝ կրթամշակութային ծրագրերը՝ «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիր, «Քո արվեստը դպրոցում», «Դաս Ա», «Քույր դպրոցներ», «Դասարան+Դասական», «Արվեստանոց», «Դպրոցականի ֆիլհարմոնիա», «Զարդագիր», «ԴասԱրվեստ» և  այլն: Այս ծրագրերի շրջանակում երեխաները ստանում են մասնագիտական կողմնորոշման հնարավորություն, լավագույն արվեստագետները մուտք են գործում դպրոցներ, որի արդյունքում բարձրանում է մշակույթի և մշակութային գործչի հանրային հեղինակությունը, ճանաչելիությունը, վարկանիշը: Եվ ամենակարևորն է՝ այս ծրագրերի միջոցով պատրաստում ենք վաղվա հանդիսատեսին»,- նշել է Արա Խզմալյանը:   

Միջազգային համագործակցություն

Արա Խզմալյանի համոզմամբ՝ երկրի ճանաչելիության առումով ամենաարդյունավետ գործիքակազմը միջազգային ներկայությունն է:  Հայ մշակույթի ներկայացումը միջազգային հեղինակավոր տարբեր հարթակներում, տարբեր ձևաչափերով կխթանի  երկրի ճանաչելիության բարձրացմանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եվրոպան ավելացրել է օգնությունը Ուկրաինային ԱՄՆ-ի աջակցության դադարեցումից հետո Ինչպե՞ս է ՆԳՆ-ը լուծել Ղարաբաղից տեղահանվածների վարորդական իրավունքների հարցը «Ուժեղ ձայն լսեցինք, տեսանք՝ շուռ եկավ». ականատեսը «Ռոսիա մոլի» մոտ տեղի ունեցածի մասին (տեսանյութ) Արմեն Գրիգորյանին հեռացրին՝ Ալեն Սիմոնյանին էլիտայում պահելու համար․Պապիկյանի դիրքերն էլ անսասան չեն (տեսանյութ) Սելենա Գոմեսին մեղադրել են ներդրողներին խաբելու մեջՀայտնի են դարձել «Եվրատեսիլ-2027» մրցույթի անցկացման վայրը և ժամանակը Փլուզում` Ռոսիա մոլի մոտ. ողջ ճանապարհը կաթվածահար է․ (տեսանյութ) Ադրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կենդանակերպի երկու նշաններ կառանձնանան իրենց հաջողություններով ամսվա երկրորդ կեսին Բարոյական իրավունք չունեք․ Իրանը՝ ԵՄ-ին.Պաշտոնանկություն՝ Ալեն Սիմոնյանի նշանակումից հետո (տեսանյութ)Բացահայտվել են եկեղեցիներից կատարված գnղությունները․ երկու անձ ձերբակալվել է․ ՆԳՆ (տեսանյութ) ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանով տարանցիկ ճանապարհով կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը Քա՞նի մահվան դեպք է գրանցվել 2026-ին զինված ուժերումՌուսները սկսել են ակտիվորեն անշարժ գույք գնել ԹաիլանդումՎահան Կոստանյանը Կիեւում է. հանդիպել է Ուկրաինայի ԱԳ փոխնախարարի հետ Թրամփը մինչև 100% մաքսատուրք է սահմանել ներմուծվող ԱԹՍ-ների համար Վերացվել է «Կեյտերինբուրգ Սերվիս» ՍՊԸ-ի արտադրական գործունեության առանձին գործառույթի կասեցումը Ռուսաստանում կկրկնապատկեն թռիչքների համար արգելված գոտիների քանակը Իսրայելում հայտարարել են Սիրիայի հետ պատերազմի անխուսափելիության մասին ՔՊ-ն թող միայնակ գնար․ հիմա տեսեք երջանիկ դեմքերը․ բաց ասել են՝ ինչ է սպասվում (տեսանյութ) Վիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնություն Պուտինը հանձնարարել է քայքայել ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը ներսից. The New York Times Բռնցքամարտիկ Կոլոնը մահացել է՝ 2015 թվականի մենամարտում ստացած գլխուղեղի ծանր վնասվածքից 11 տարի անցԵվրամիության և գործընկեր երկրների տարածքի 35%-ը ենթարկվել է երաշտի Դատարանը բեկանել է ռուսաստանաբնակ Հովհաննես Սահակյանի ձերբակալման որոշումը «Շիշը ձեռքիցս ընկավ, կրակը տարածվում էր»․ Ազատի կացարանի հրդեհի գործով մեղադրյալը պատմել է դեպքի մասին 3 տարում Պետգույքի կառավարման կոմիտեին են փոխանցվել 45 անշարժ գույք, 2 տրանսպորտային միջոց, 2,000 հատ բաժնետոմս և 264,000 դոլարի պահանջի իրավունք Աշտարակի խճուղում 19–ամյա տղան գազային ատրճանակով 4 անգամ օդ է կրակել Չինական ավտոմեքենաների վաճառքն աճում է ամբողջ աշխարհում, բայց ոչ Չինաստանում100-ամյա երկվորյակները բացահայտել են երկարակեցության գաղտնիքներըԴատախազը դատարան է հանձնել ընտրակաշառք տալու և ստանալու դեպքով 14 անձի վերաբերյալ քրվարույթի նյութերը Հնդկաստանը գրեթե 30%-ով ավելացրել է հեղուկացված բնական գազի ներմուծումըԴավիդ Թավադյանը նշանակվել է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Կարապետ Գուլոյանի տնային կալանքը վերացվել է, մնացել է միայն գրավը Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի և վիրավորների թիվը նվազել է Նոր անձնագրերը կտրամադրվեն աշնանից. Թուրքիան միջուկային հզորություն է կառուցում (տեսանյութ) Վենսը ներկայացրել է Իրանի հարցում ԱՄՆ-ի երկու գլխավոր նպատակը Դատավոր Ռուշանյանը վարույթ է ընդունել Վեհափառի «գործը». Հայտնի է դատական նիստի օրը«Նորատուսցի Ալիկը» կասկածվում է մի խումբ անձանց հետ անվադողերի վերանորոգման կետի աշխատակցի նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու մեջ Հովհաննավանքի և Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերի գողության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ Առաջիկայում թվայնացումը դառնալու է ՊԵԿ-ի բոլոր բարեփոխումների առանցքային բաղադրիչը. ՊԵԿ նախագահ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով Արամ Խաչատրյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ 496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ 9,1 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավը խորտակվել է նոր սեփականատիրոջը փոխանցվելուց 4 օր անցՈւկրաինայում հայտարարել են Ռուսաստանի դեմ հարվածների ավելի կոշտ փուլի անցնելու մասինԷնցո Ֆերնանդեսի շուրջ զարգացումներ․ «Չելսին» «Մանչեսթեր Սիթիին» վերջնաժամկետ է տվելԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն մի փոքր թանկացել է Միայն Էդգար Ղազարյանի տեղը չենք փոխել, իմ նախաձեռնությամբ որոշակի տեղափոխումներ ենք արել (տեսանյութ) Փհենյանը գաղտնի՞ զենք է փորձարկում Ռուսաստանի համար
Ամենադիտված