Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ» Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է 

Ինչ գործունեությամբ է աչքի ընկել Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը

Վերլուծական

Շարունակելով ընթերցողների ուշադրությանը ներկայացնել արտերկրում հավատարմագրված ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանների գործունեությունը՝ այսօր կանդրադառնանք Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանի գործունեությանը:  Վերջինիս կենսագրությունը բավական ուշագրավ է՝  2002-2006թթ․ Սիրիայում ՀՀ Դեսպանության առաջին քարտուղար, 2006-2008թթ․ ԱԳՆ Քաղաքական ծրագրավորման վարչության տեղեկատվության բաժնի վարիչ, 2008-2011թթ․ Եգիպտոսում ՀՀ դեսպանության խորհրդական, 2012-2018թթ․ ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության Մերձավոր և Միջին Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի արաբական երկրների և Իսրայելի բաժնի վարիչ, 2018-2021թթ. Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բաղդադ), 2021թ. հուլիսի 26-ից Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում  Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կահիրե), 2022թ. մարտի 7-ից համատեղության կարգով Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կահիրե), 2022թ. ապրիլի 22-ից համատեղության կարգով Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կահիրե)։

Արտերկրում հավատարմագրված Հայաստանի ցանկացած դեսպանի հաջողության թիվ մեկ գրավականը տեղի հայ համայնքի, հայկական կազմակերպությունների, էթնիկ լոբբիստական կառույցների և ավանդական կուսակցությունների հետ տարվող աշխատանքներն ու անխափան համագործակցությունն է։ Եգիպտոսում հայկական համայնքը բավական մեծ է: Մերօրյա եգիպտահայերը մեծամասամբ Եգիպտոսում ծնված ու քաղաքացիություն ունեցող հայեր են: Կենտրոնացած են Ալեքսանդրիայում և Կահիրեում` հիմնականում Հելիոպոլիս թաղամասում: Նրանց թիվը չի անցնում 6000-ից (մինչ 1952թ մոտ 60000 հայ էր բնակվում այստեղ): Գործում են հայկական դպրոցներ, ակումբներ, եկեղեցիներ, սպորտ ակումբեր և այլն: Սրան հակառակ՝ նոր սերնդի շատ հայեր, որոնք հիմնականում խառնամուսնությունների արդյունք են, չեն խոսում հայերեն (հատկապես Հայ կաթողիկե համայնքի հայերը), հայկական դպրոց չեն հաճախում և գաղթօջախի հետ ամուր կապը բացակայում է: Սակայն, դեսպանատան պաշտոնական էջում բավական սակավ ինֆորմացիա է առկա առ այն, թե ինչ համագործակցություն  է ծավալվում դեսպանատուն- համայնք գծով: Հայտնի է միայն, որ Կահիրեի համալսարանի Հայագիտության կենտրոնի կողմից հրատարակվել է «Փարոս» գիտական ամսագրի անդրանիկ համարը և այս գործում իր ավանդը ունի նաև դեսպանատունը: Բացի դա, Կահիրեի «Պըլըքտանեան» հանդիսասրահում Եգիպտոսում հայ համայնքի կողմից կազմակերպվել է հանդիպում-երեկո եգիպտահայ դերասանուհի Նորա Արմանիի հետ՝ դերասանուհու` Միջերածովյան երկրների Ալեքսանդրիայի 38-րդ կինոփառատոնին «Lifetime Achievement»  մրցանակին արժանանալու առթիվ։ 

Եկեղեցական դիվանագիտությունը նույնպես կարևորագույն տարրերից մեկն է: Այս առումով բավական ուշագրավ դրվագ կարելի է առանձնացնել: Պաշտոնական տեղեկագրից իմանում ենք, որ Հայ Առաքելական եկեղեցու Եգիպտոսի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, Եգիպտոսում ՀՀ դեսպանի տիկնոջ՝ Զարա Բալայան-Փոլադյանի նախաձեռնությամբ, ընդունեց Եգիպտոսում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանների, ինչպես նաև եգիպտացի պաշտոնյաների տիկնանց, որոնք մասնակցեցին եկեղեցում մատուցված «խաղաղության համար» աղոթքին։ Այսինքն՝ եկեղեցական դիվանագիտության միջոցով փորձ է արվում նաև այլ երկրների դեսպաններին հետ կումունիկացիա ստեղծել, ինչը, ըստ էության, գովելի քայլ է: Բացի այդ,  Փոլադյանը Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցել է Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի կողմից մատուցված Սուրբ Պատարագին և հանրապետական մաղթանքին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ Հրաչյա Փոլադյանը հանդիպում է ունեցել Ղպտի ուղղափառ եկեղեցու հոգևոր առաջնորդ, Ալեքսանդրիայի Պապ և Սբ. Մարկոսի աթոռի Պատրիարք, Նորին Սրբություն Թավադրոս Երկրորդի հետ։

Ընդունող պետության գործադիր իշխանության հետ աշխատանքը ցանկացած դեսպանի համար կարևորագույն առաջնահերթություն է։ Փոլադյանը այս ընթացքում հանդիպումներ է ունեցել Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարության արտաքին հարաբերությունների վարչության պետ, դեսպան Դալիա Աբդել Ֆաթթահի հետ,  Եգիպտոսի բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Խալիդ Աբդել Ղաֆֆարի հետ, Եգիպտոսի կապի և տեղեկատվական տեխնոլիաների նախարար Ամր Ահմեդ Թալաաթի հետ, ինչպես նաև Եգիպտոսի ԱԳՆ համագործակցության և զարգացման գործակալության գլխավոր քարտուղար, դեսպան Մոհամեդ Խալիլի հետ։ 

Ինչ իրավիճակ է հանրային դիվանագիտության ոլորտում: Պետք է նշել, որ դեսպան Փոլադյանը վերջերս հանդես է եկել հարցազրույցով, որի ընթացքում բարձրաձայնել է նաև Լաչինի միջանցքի փակ լինելու հարցը։

Մեկ այլ հարցազրույց էլ դեսպանը տվել է ՀՀ անկախության օրվա առթիվ

Պետք է արձանագրենք, որ ի տարբերությունը արտերկրում հավատարմագրված բազմաթիվ այլ հայ դեսպանների՝ դեսպան Փոլադյանի մոտ, քիչ թե շատ, ստացվում է համայնք-դեսպանատուն, եկեղեցի-դեսպանատուն կոմունիկացիայի արդյունավետ կառուցումը, իսկ ահա Եգիպոսի քաղաքական իսթբլիշմենթի հետ կապերի խորացման գործում դեռևս շատ անելիքներ կան, բարձր մակարդակի հանդիպումները կրում են եզակի և հիմնականում արարողակարգային բնույթ:

Շարունակելի...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ Ռուբիո
Ամենադիտված