Հալեպում փրկարարները փլատակների տակից դուրս են բերել հայուհուն
ԹուրքիաՀալեպում փրկարարները փլատակների տակից դուրս են բերել հայուհուն: Հայտնում է լիբանանյան «Գանձասար» պարբերականը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ գիշերը 7,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Սիրիայում և Թուրքիայում, որը տևել է 3-4 վայրկյան։ Զոհերի ընդհանուր թիվը գերազանցում է 300-ը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիրայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով կան զոհեր նաև հայկական համայնքի շրջանում։
Այս պահի դրությամբ առկա ՀՀ ԱԳՆ ճշգրտված տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում զոհվածների թվում են ազգությամբ երկու հայեր, որոնցից մեկը երկքաղաքացի (Սիրիայի և Հայաստանի)։