Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 912-ի
Թուրքիա
Թուրքիայում հզոր երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 900-ը, ավելի քան հինգ հազարը վիրավորվել է, հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Փրկարարների համակարգման կենտրոնում։
«Այս պահի դրությամբ հայտնի է 912 զոհի մասին, տուժել է 5385 մարդ, տարհանվել է 2470 մարդ»,- ասել է Էրդողանը։ Նրա խոսքով, դժվար է կանխատեսել զոհերի վերջնական թիվը։
«Մենք հույս ունենք այս աղետը հաղթահարել նվազագույն մարդկային կորուստներով»,- հավելել է Էրդողանը։
Նա նաև հայտնել է, որ տարբեր քաղաքներում փլուզվել է 2818 շենք։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն