Դոլարի փոխարժեքն աճել է. Եվրոն էժանացել է
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 6-ին, կազմել է 396.62 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.14 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 426.96 դրամ (նվազել է 6.63 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 477.05 դրամ (նվազել է 8.96 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.61 դրամ (նվազել է 0.02 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 393-398 դրամով, վաճառվում է 401-404 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 418-426 դրամով, վաճառվում է 434-440 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 5.30-5.52 դրամով, վաճառվում է 5.66-5.90 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 397-398 դրամով, վաճառվում՝ 401.50 դրամով:
Եվրոն գնվում է 428-431 դրամով, վաճառվում է 436-438 դրամով:
Ռուբլին գնվում է 5.40-5.50 դրամով, վաճառվում է 5.60 դրամով: