Թուրքիայի իշխանությունները հայտնում են, որ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1498-ի
ԹուրքիաԹուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1498-ի, հայտնում են թուրքական իշխանությունները, փոխանցում է РИА Новости-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր 1121 զոհի մասին։
Փետրվարի 6-ի առավոտյան Թուրքիայում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Քահրամանմարաշի Պազարջիկ թաղամասը։ Ստորգետնյա ցնցումներ են զգացվել նաև Ադանայում, Անկարայում, Անթալիայում, Կայսերիում, Մերսինում, Տրապիզոնում և Ուրֆայում։