Նորվեգիան միլիարդավոր դոլարների օգնություն կհատկացնի Ուկրաինային
Համաշխարհային ՄամուլՆորվեգիայի իշխանությունները որոշել են, որ հինգ տարվա ընթացքում ամեն տարի 15 միլիարդ կրոն (մոտ 1,5 միլիարդ դոլար) կհատկացնեն Ուկրաինային։ Այս մասին գրում է VG հրատարակությունը՝ հղում անելով սկանդինավյան երկրի վարչապետ Յոնաս Գահր Ստյորին։
Վարչապետ Յոնաս Գահր Ստյորը հայտարարել է, որ Նորվեգիան առաջիկա հինգ տարիների ընթացքում տարեկան 15 միլիարդ կրոն կհատկացնի Ուկրաինային՝ որպես աջակցություն։
Ինչպես նշել է քաղաքական գործիչը, Օսլոյի այս քայլը ազդանշան է Ռուսաստանի համար։
«Սա ազդանշան է Ռուսաստանին, որ մենք Ուկրաինայի հետ ենք։ Եվ դա նաև Մոսկվայի համար նշան է, որ Նորվեգիայի խորհրդարանը հնարավորինս միասնական է այս հարցում»,- վարչապետի խոսքերն է մեջբերում VG-ն։