Էրդողանի կուսակից պատգամավորը մահացել է փլատակների տակ
ԹուրքիաԹուրքիայում երկրաշարժի հետեւանքով փլված շենքում մահացել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավոր Յակուփ Թաշը։
Թուրքական Cumhurıyet–ի փոխանցմամբ՝ Յակուփ Թաշը երկրաշարժի ժամանակ գտնվել է 6 հարկանի շենքի առաջին հարկում։ Ժամեր անց, երբ հաջողվել է փլատակները մաքրել, Յակուփ Թաշին հայտնաբերել են մահացած։
Նշենք, որ փետրվարի 6-ի առավոտյան, Թուրքիայի Մարաշ քաղաքի մոտակայքում գտնվող Փազարջըքի շրջանում, տեղի ժամանակով 04:17–ին 7.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Հետցնցումները կազմել են գրեթե 42 անգամ, որոնցից ամենաուժեղը 6.6 մագնիտուդով։ Ավելի ուշ, եւս մեկ երկրաշարժ է գրանցվել 7.5 մագնիտուդով։
Թուրքիայում 7 օր սուգ է հայտարարվել։