«Հորաքույրս ու քույրս շրջափակման մեջ են, շատ վատ վիճակում են»․ Անատի Սաքանյանն արտասվել է եթերում
ԺամանցԴերասանուհի Անատի Սաքանյանը Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման ժամանակ արտասվել է՝ նշելով, որ իր հարազատները մնացել են շրջափակված Արցախում։
«Արդեն պլանավորել էինք, թե ինչպես պետք է նշենք Նոր տարին: Մեզ համար շատ դժվար է: Հորաքույրս ու քույրս Արցախում են և չեն կարողանում գալ: Ես ցավում եմ իմ մեջ, իմ մաման, իմ պապան, ցավում են իրենք իրենց մեջ, մենք մեր մեջ ենք նեղվում, մտածում`ոնց անենք, որ էդ մարդիկ գան ու հասնեն մեզ: Մինչև այսօր նրանք այնտեղ են ու շատ վատ վիճակում են»,- ասել է նա: