Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 8-ին, կազմել է 395.90 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.02 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 425.39 դրամ (աճել է 1.28 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 478.76 դրամ (աճել է 3.90 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.53 դրամ (նվազել է 0.06 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 392-397 դրամով, վաճառվում է 400-403 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 417-422 դրամով, վաճառվում է 430-438 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 5.25-5.46 դրամով, վաճառվում է 5.58-5.80 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 397 դրամով, վաճառվում՝ 400-400.50 դրամով:
Եվրոն գնվում է 422-425 դրամով, վաճառվում է 430 դրամով:
Ռուբլին գնվում է 5.40 դրամով, վաճառվում է 5.50 դրամով: