Սիրիայում գրեթե 300,000 մարդ լքել են իրենց տները երկրաշարժի պատճառով․ Reuters
Համաշխարհային ՄամուլՍիրիայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով ավելի քան 298 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տները։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ սիրիական լրատվամիջոցներին հղումով։
Ինչպես նշվում է նյութում, իրենց տները լքած մարդկանց մասին հաղորդագրություններում խոսքը գնում է Սիրիայի այն տարածքների մասին, որոնք գտնվում են երկրի կառավարության վերահսկողության տակ, այլ ոչ թե այն տարածքների, որոնք վերահսկվում են այլ խմբավորումների կողմից:
Շրջակա միջավայրի նախարար Հուսեյն Մախլուֆի խոսքերով, որին մեջբերում է գործակալությունը, տեղահանվածների համար բացվել է 180 ապաստարան։
Փետրվարի 6-ին մի քանի երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում և Սիրիայում։