Կառավարությունը մեծ ջանքեր է ներդնում Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ․ Քերոբյան
ՏնտեսությունԱյսօր մասնակցել եմ հայ-խորվաթական գործարար համաժողովին, որը կազմակերպվել էր Խորվաթիայի Հանրապետության Արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի պաշտոնական այցի շրջանակներում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը մեծ ջանքեր է ներդնում Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ և ուրախությամբ կարող եմ նշել, որ այս ուղղությամբ մենք ունենք էական առաջընթաց, ինչի մասին են վկայում միջազգային տնտեսական ցուցիչները։
Ելույթիս ընթացքում անդրադարձել եմ նաև Հայաստանում ներդրումների խթանմանն ուղղված ծրագրերին․ որոնց թվում հատկապես կարևորել եմ տնտեսության արդիականացման ծրագիրը։