«Չորրորդ ինքնիշխանություն». 60 միլիոն դրամի ընտրակաշառք ՀՀ բյուջեից
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը սկսել է 2012 թվականի բյուջեի մսխումը նախընտրական կաշառքի տեսքով: Բանից պարզվում է, որ ամիսներ առաջ ՀՀ Կրթության եւ գիտության ՀՀԿ-ական նախարար Արմեն Աշոտյանը ՀՀԿ-ական վարչապետ Տիգրան Սարգսյանին առաջարկել է, որպեսզի բյուջեի հատկացումները կրթության ոլորտում ավելացվեն՝ ուսանողներին կրթաթոշակները բարձրացնելու մասով: ՀՀ վարչապետն էլ չի դիմադրել: Բայց սա արվել է զուտ ընտրությունների համար: «ՉԻ» տեղեկություններով ՀՀ պետական բյուջեից 60 միլիոն դրամ է հատկացվելու կարիքավոր ուսանողների կրթաթոշակը գալիք տարվա մեջ ավելացնելուն: Ընդգծում ենք. սա ոչ թե շարունակական գործընթաց է կամ էլ փաստի արձանագրում, որ պետությունը որոշել է բարձրացնել թոշակները, այլ սովորական նախընտրական կաշառք է, որը բաժանվելու է երիտասարդներին մոտակա մի քանի ամսվա շրջանակներում: Այսինքն՝ 2012 թվականի պետական բյուջեն, որը գոյանում է հարկատուների հաշվին եւ որը հավաքվելու է ՀՀ քաղաքացիներից՝ ընտրակաշառքի տեսքով բաժանվելու է ազգաբնակչության կոնկրետ խմբի:
Այստեղ մեկ նրբություն էլ կա: ՀՀԿ-ն որոշել է նախ գնել, այսինքն՝ փչացնել ուսանողներին, ավելի որոշակի՝ Հայաստանի վաղվա օրը: Ոչ վաղ անցյալում կրթական համակարգն ու բուհերը ապականեցին դաշնակցական գործիչները՝ ԿԳ դաշնակցական նախարարների գործուն ջանքերով: Հետո եկավ ՕԵԿ-ը: Հիմա նույն բանը աննախադեպ արագությամբ եւ ավելի մեծ ծավալով անում է ՀՀԿ-ն՝ ի դեմս Հանրապետական նախարար Արմեն Աշոտյանի, որը միայն սիրում է խոսել եվրոպական արժեքներից: Իսկ «գործի մեջ» նա առանձնապես չի տարբերվում իր նախորդներից»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ