Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է գրանցվել
ԹուրքիաԹուրքիայի կենտրոնական հատվածում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով 7:18-ին (Երևանի ժամանակով՝ 11:18-ին) Թուրքիայում տեղի ունեցած լայնածավալ երկրաշարժի էպիկենտրոն Քահրամանմարաս քաղաքից 44 կմ հարավ-արևմուտք: Էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։
Ինչպես հայտնի է, փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցավ հզոր երկրաշարժ։ Վերջին տվյալներով՝ հանրապետությունում աղետի զոհ է դարձել 12 873 մարդ, տուժել է 62 937 մարդ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս աղետն անվանել է ամենահզորը 1939 թվականից ի վեր։ Նա երկրում յոթնօրյա համազգային սուգ է հայտարարել, իսկ 10 նահանգներում 90 օրով արտակարգ դրություն է մտցվել։