«Հայկական ժամանակ». բողոքարկել է
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանը վերաքննիչ դատարան է բողոքարկել Լոռու մարզի դատարանի վճիռը՝ մանկապղծության համար իրեն 15 տարվա ազատազրկման դատապարտելու մասին:
Այդ մասին երեկ մեզ հայտնեց Տեր-Պողոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը:
Տեր-Պողոսյանն ու նրա պաշտպանը պահանջում են բեկանել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և նրան արդարացնել Քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները), այսինքն՝ ամբողջությամբ: Հովհաննիսյանն ասաց, որ իրենց բողոքը դեռևս վարույթ չի ընդունվել: Ըստ նրա, օր օրի վատանում Է Տեր-Պողոսյանի առողջական վիճակը, նա տառապում է աղիքային անանցանելիությամբ և լուրջ բուժման կարիք ունի: Տեր-Պողոսյանի պաշտպանները միջոցներ են ձեռնարկում, որ նրան բուժման տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց: Առաջիկա օրերին սպասվում է բժշկական հանձնախմբի եզրակացությունը, որի հիման վրա Էլ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը համապատասխան որոշում կկայացնի: ՀՀ օրենքներով' կալանավորված անձը կարող է բուժում ստանալ քաղաքացիական հիվանդանոցում»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ