Իրանի հետախուզությունը հայտնաբերել է Սպահանում ԱԹՍ-ներով հարձակման հեղինակներին
Համաշխարհային Մամուլ
Իրանական հետախուզությունը ձերբակալել է Սպահանի հսկվող օբյեկտի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հեղինակներին, փետրվարի 10-ին հաղորդել է ԻՌՆԱ-ն:
2023 թվականի հունվարի 28-ի երեկոյան ժամը 23:30-ի սահմաններում անօդաչու թռչող սարքի կողմից հարձակման է ենթարկվել Սպահանում գտնվող Իրանի պաշտպանության նախարարության արտադրական համալիրներից մեկը:
3 անօդաչու թռչող սարքի հարձակումը հակաօդային պաշտպանության ուժերի կողմից հետ է մղվել։ Մեկ անօդաչու թռչող սարք խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգով, մյուս երկուսն ընկել են պաշտպանական թակարդներն ու պայթել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)