«Երկիր». Չգիտեն՝ JOSE-ն ցուցանակ է, թե՞ գովազդ
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Ընթացիկ տարում մամուլում հաճախակի բարձրաձայնվեց Խանջյան-Վարդանանց խաչմերուկում օտարատառ JOSE պաստառի մասին, որն այդպես էլ հայատառ չդարձավ: Բայց կարծես անգլիատառ JOSE-ի վերջը եկել է. 2011-ին իր շուրջը բավական մեծ աղմուկ առաջացրած պաստառով Լեզվի տեսչությունը կզբաղվի 2012թ.: Լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանը պարզաբանում է, որ իրենք օրենքով մինչ այս իրավունք չունեին մտնել ընկերության տարածք և ստուգումներ անցկացնել, քանի որ JOSE-ի ապրանքաշրջանառությունը դեռ չի գերազանցել 70 մլն դրամը: «Այժմ ճշտում ենք, թե ովքեր են սեփականատերերը: JOSE անվանմամբ կա ապրանքանիշ, ամբողջ խնդիրն այն է, որ պարզենք, թե իրանք որպես ցուցանա՞կ են ներկայացնում այն, թե՞ որպես գովազդ: Եթե որպես ցուցանակ է, ապա իրավունք չունեին օտարալեզու գրել անվանումը»,- ասաց Երիցյանը»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ