Թուրքիայում երկրաշարժից 119 ժամ անց փլուզված շենքից 16-ամյա տղա է դուրս բերվել
ԹուրքիաԹուրքիայի Քահրամանմարաշ քաղաքում երկրաշարժից 119 ժամ անց փլուզված շենքի փլատակներից 16-ամյա տղա է դուրս բերվել, հայտնում է CNN Turk-ը, փոխանցում է «Արմենպրեսը»:
Ըստ աղբյուրի՝ փլվածքների տակից դուրս բերված Քամիլ Ջանը նորմալ վիճակում է եղել։ Փրկարարները հայտնել են, որ լսել են տղայի ձայնը և աշխատանքներն իրականացրել են այդ ուղղությամբ։ Տղան դուրս գալուց անմիջապես հետո հետաքրքրվել է, թե այսօր ամսի քանիսն է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: