Օծանելիքի և պլաստիկի մեջ պարունակվող նյութերը մեծացնում են կանանց մոտ շաքարախտով հիվանդանալու հավանականությունը. գիտնականներ
Գիտություն և Մշակույթ
Միչիգանի համալսարանի գիտնականները պարզել են, որ պլաստիկի մեջ հայտնաբերված էնդոկրին համակարգին վնասող քիմիական նյութերը կարող են նպաստել կանանց մոտ շաքարախտի զարգացմանը: Հետազոտությունը հրապարակվել է Journal of Clinical Endocrinology & Metabolism ամսագրում:
Դրանք քիմիական նյութեր են, որոնք լայնորեն օգտագործվում են կոսմետիկայի, օծանելիքի և խաղալիքների մեջ: Նախկինում ապացուցվել է, որ այդ նյութերի ազդեցությունը կապված է պտղաբերության նվազման և էնդոկրին խանգարումների հետ:
Հետազոտողները վեց տարի հետևել են 1308 կնոջ: Հետազոտության ընթացքում շաքարային դիաբետ է ախտորոշվել կանանց 5%-ի մոտ։
Գիտնականները նշել են, որ մարդիկ ամեն օր ենթարկվում են ֆտալատների ազդեցությանը, ուստի կարևոր է գնահատել դրանց վնասը մարդու առողջության համար։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)