«Չորրորդ ինքնիշխանություն». Թաղապետներին արդեն հրահանգել են
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ Երևանի որոշ վարչական շրջանների ղեկավարներ հանձնարարական են տվել իրենց ենթականերին բերել համայնքի՝ ՀՀԿ–ի շարքերը համալրած բնակիչների ցանկը։ Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ վարչական շրջանների ղեկավարներին հրահանգված է համայնքային բյուջեների հաշվին մարել ՀՀԿ–ական ընտանիքների կոմունալ ծախսերից առաջացած պարտքերը։ Համայնքներ կան, որտեղ մարվելու է գազի պարտքը, որոշ տեղերում էլ խոսքը գնում է էլեկտրաէներգիայի պարտքերի մասին։
Ի դեպ՝ բացի ՀՀԿ–ական ցուցակներից շրջանառության մեջ են դրվել նաև ստվերային ցուցակներ, որտեղ «հաշվառված» են այն մարդիկ, որոնք «վիզ են դնում» ընտրությունների օրը։ Սրանք թաղի այն թափթփուկներն են, որոնք ընտրությունների օրը մեքենաներով մարդ են տեղափոխում ընտրատարածք, որոնք զբաղվում են հանձնաժողովների ՀՀԿ–ական անդամների քյաբաբի «տասովկայով» և այս կարգի այլ մանր–մունր ծառայություններ են մատուցում թաղի ՀՀԿ–ական կուրատորին։ Առաջիկայում մենք կնշենք կոնկրետ համայնքների և կոնկրետ թաղապետների անուններ»։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ