Պակիստանում զայրացած ամբոխը սպանել է Ղուրանի էջերը «պղծած» տղամարդուն
Համաշխարհային ՄամուլՀարյուրավոր մուսուլմաններ ներխուժել են Պակիստանի արևելյան Փենջաբ նահանգում գտնվող ոստիկանական բաժանմունք, խցից դուրս են հանել աստվածանարգության մեջ կասկածվող տղամարդուն, դուրս են բերել փողոց և սպանել, գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։
Ոստիկանության ավագ սպա Բաբար Սարֆարազ Ալպան ասել է, որ Վարիս անունով բանտարկյալը ոստիկանությունում է գտնվել Ղուրանի էջերը պղծելու համար, որոնց վրա նա պատկերներ էր փակցրել:
Իրավապահը պատմել է, որ մի քանի հոգի փայտե սանդուղքներով բարձրացել են բաժանմունքի պատին, որից հետո բացել են գլխավոր դարպասը զայրացած ամբոխի առաջ։ Մարդիկ գտել են Վարիսին և մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանական ուժերը, սպանել են տղամարդուն:
Ըստ Alp-ի՝ արմատականները պատրաստվում էին այրել բանտարկյալի մարմինը, սակայն հաջողվել է դա կանխել։
Պակիստանի օրենքներով սրբապղծության մեղադրանքները պատժվում են մահապատժով: