ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Հասարակություն
Ռուս խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ պաշտպանության նախարարությունից։
«Ռուս խաղաղապահ զորակախմբի հրամանատարությունը շարունակում է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածով անարգել երթևեկությունը վերսկսելու շուրջ բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ռուս խաղաղապահները մարդասիրական բեռով ևս 1 ավտոշարասյուն են ուղեկցել Գորիս-Ստեփանակերտ երթուղով։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն