Bloomberg-ը հայտնել է Սունակի՝ Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի միջև հարաբերությունները վերականգնելու ծրագրերի մասին
Համաշխարհային ՄամուլՄեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը մասնավոր խնդրանքով դիմել է նախարարներին ու պաշտոնյաներին` մշակել Եվրամիության հետ երկրի հարաբերությունները վերականգնելու ծրագիր: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ խոսքը պաշտպանության, միգրացիայի, առեւտրի, էներգետիկայի եւ միջազգային չափանիշների ոլորտներում ավելի սերտ համագործակցության մասին է։
Bloomberg-ը հայտնում է, որ Միացյալ Թագավորությունը շուտով կարող է որոշում կայացնել Հյուսիսային Իռլանդիայի հետ առևտրային համաձայնագրերի պատճառով ԵՄ-ի հետ երկարատև վեճի վերաբերյալ։ Սունակի թիմը սա համարում է Բրյուսելի և Լոնդոնի հարաբերությունների բարելավման հիմքերից մեկը։