Զելենսկին հայտնվել է Der Spiegel-ի նոր համարի շապիկին
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնվել է գերմանական Der Spiegel-ի նոր համարի շապիկին։ Այս մասին հայտնում է ուկրաինական UNIAN գործակալությունը։
Հրապարակման շապիկին Ուկրաինայի առաջնորդի հայտնվելը համընկնում է հարցազրույցի հետ, որը գերմանացի թղթակիցը վերցրել է պետության ղեկավարից Կիևում:
Անցյալ տարեվերջին Time ամսագիրը ավանդաբար հայտարարում էր «Տարվա մարդ» կոչման տիրոջը, 2022 թվականին դա Վլադիմիր Զելենսկին էր և «Ուկրաինայի ոգին»։ Նկարագրության մեջ հրատարակությունը նշել էր քաղաքական գործչի «վարակիչ խիզախությունը», որը փետրվարին որոշել էր չլքել Կիևը և ռուսական բանակի հեռանալուց անմիջապես հետո այցելել էր Խերսոն։
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն այդ քայլն անվանել էր «մեյնսթրիմ»: