Կենսաթոշակային տարիքի ուսուցչին աշխատանքից ազատել հնարավո՞ր է. պարզաբանում
Գիտություն և ՄշակույթԱշխատանքային օրենսգրքի փոփոխություններից հետո կենսաթոշակային տարիքի ուսուցչին աշխատանքից ազատել հնարավո՞ր է․ ԱՍՀ նախարարությունը պատասխանում է քաղաքացիների կողմից հնչեցված և աշխատանքային իրավունքի թեմային առնչվող հարցերին։
«Աշխատանքային օրենսգրքում լայնածավալ փոփոխություններ են սպասվում, որով նախատեսվում է աշխատանքային պայմանագրի լուծումը տարիքով չպայմանավորել։ Հարկ է նշել, որ նախագիծը Կառավարության կողմից հավանության է արժանացել և ներկայացվել է Ազգային ժողով։ Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը տարիքով պայմանավորված չի կարող լուծվել»,- ասված է նախարարության պարզաբանման մեջ։