Ռուսաստանը հարևան երկրներին իրար դեմ հանելու համար զենք չի վաճառում. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստան
Ռուսաստանը, ի տարբերություն Արևմուտքի, զենք չի վաճառում այլ երկրներին՝ մարդկանց իր նպատակների համար oօգտագործելու համար, RIA Novosti-ին ասել է ՌԴ ԱԳՆ չորրորդ եվրոպական դեպարտամենտի տնօրեն Յուրի Փիլիպսոնը։
«Ռազմատեխնիկական համագործակցության և այլ երկրների մոտեցումների միջև հիմնարար տարբերությունը գործընկերների արդարացված կարիքների չարաշահումների կտրականապես մերժումն է՝ սեփական անվտանգությունն ապահովելու համար», - ասել է դիվանագետը։
«Ի տարբերություն մի շարք արևմտյան պետությունների, որոնք շահույթ ստանալու համար չեն խուսափում շանտաժի և սպառնալիքների անբարեխիղճ մեթոդներից, Ռուսաստանը օգնում է ուրիշներին՝ առաջնորդվելով ինքնիշխան իրավահավասարության և ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներով: Կարևոր է նաև, որ մենք զենք չենք վաճառում, որպեսզի միտումնավոր հարևան ժողովուրդներին իրար դեմ հանենք՝ հանուն մեր նպատակների: Մեր ռազմատեխնիկական համագործակցությունը զուտ գործնական նշանակություն ունի»,- հավելել է Փիլիպսոնը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)