«Ժողովուրդ». Հովնանյանին խորհուրդ են տվել չմտնել ցորենի բիզնեսի մեջ, որ ավելորդ խնդիրներ չունենա
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Սփյուռքահայ հայտնի գործարար Վահագն Հովնանյանը «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում ուշագրավ հայտարարություններ է արել: «Հեղափոխությունները ողջ հասարակությանը փոխում են, հարուստներն աղքատանում են, աղքատները՝ հարստանում: Բայց չափ կա, և իրենց դրամները պետք է ծախսեն ոչ թե սեփական անձի, այլ երկրի վրա: Ամերիկյան նախկին մոնոպոլիստներն ամենքն էլ ժամանակի ընթացքում դարձան ամենանվիրատու ժողովուրդը: Նրանք գումարներ էին նվիրաբերում իրենց երկիրը զարգացնելու համար: Բայց այստեղ մեկից դրամ առնելը կարծես ատամն են քաշում»,- ասել է նա: «Վահագնի թաղամաս»-ի հիմնադիր-սեփականատերը ասել է, որ ինքն այդպես էլ չի մտել ցորենի բիզնեսի մեջ, քանի որ նրան այդպես են խորհուրդ տվել՝ ավելորդ խնդիրներ չունենալու համար»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ