ԱՄՆ-ն կարող է 10 միլիարդ դոլարի օգնություն տրամադրել Ուկրաինային
Համաշխարհային ՄամուլՍպիտակ տունը Կոնգրեսի հետ քննարկում է Ուկրաինային ևս տասը միլիարդ դոլարի ուղղակի բյուջետային օգնություն հատկացնելու հարցը, գրում է Washington Post-ը։
«Ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հաջորդ շաբաթ կհայտարարի ռազմական օգնության ևս մեկ մեծ փաթեթի և Կրեմլի դեմ լրացուցիչ պատժամիջոցների ներդրման մասին մոտավորապես նույն ժամանակահատվածում»,- հավելել է հրատարակությունը։
Կիևին տրամադրվող օտարերկրյա ռազմական օգնության ընդհանուր ծավալը մոտենում է Ուկրաինայի 2022 թվականի ամբողջ բյուջեի չափին, որը հաստատվել էր մինչև հատուկ գործողության մեկնարկը՝ մոտավորապես 55 միլիարդ դոլար։
ԱՄՆ-ն Ուկրաինայի ամենամեծ հովանավորն է։ Անցյալ տարվա փետրվարից Վաշինգտոնը գրեթե 30 միլիարդ դոլարի օգնություն է տրամադրել Կիևին։