Լավրենտի Միրզոյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով
Գիտություն և Մշակույթ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Լավրենտի Աշոտի Միրզոյանին Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Մայրենի լեզվի պահպանման և զարգացման գործում ներդրած ավանդի համար մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Լավրենտի Աշոտի Միրզոյանին պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով»,- ասված է նախագահի հրամանագրում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)