«Շնորհակալություն, Հայաստան»․ Քըլըչը՝ ցուցաբերած օգնության և Արարատ Միրզոյանի այցելության մասին
ՏեսանյութերԹուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը երկրաշարժից տուժածներին ցուցաբերած օգնության համար շնորհակալություն է հայտնել Հայաստանին:
«Հայաստանից օգնության երկրորդ խմբաքանակը տեղափոխող բեռնատարների դռներն Ադըյամանում բացվել են Հայաստանի արտաքին գործերի նախարար պարոն Արարատ Միրզոյանի գլխավորությամբ: Նա տարածաշրջան է ժամանել այցելելու երկրաշարժից տուժածներին»,- Twitter-ի իր էջում ում գրել է Քըլըչը՝ հավելելով «Շնորհակալություն, Հայաստան»:
Մեկ այլ գրառմամբ էլ նա նշել է․ «Առաջին օրվա առաջին ժամերից սկսած անդադար իր տանն օգնության շտապող Ադրբեջանը, երկրորդ և երրորդ օրերը՝ առանց վարանելու, որքան, որ հնարավորություն ունեն Վրաստանն ու Հայաստանը։ Աշխարհագրությունը ճակատագիր է, սակայն ամենադառը պահին անգամ այդ համատեղ ճակատագիրը տանելի դարձնողը բարեկամություններն են»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ