ԱՄՆ-ի և Իրանի իշխանությունները մտադիր են բանտարկյալներով փոխանակվել․ NBC News
Համաշխարհային ՄամուլԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետ՝ բանտարկյալների հնարավոր փոխանակման շուրջ։ Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նյութում ասվում է, որ բանակցություններն ընթանում են Մեծ Բրիտանիայի և Կատարի միջնորդությամբ։
Աղբյուրների համաձայն՝ գործարքի շրջանակներում ԱՄՆ-ը կարող է բացել Իրանի ֆինանսական ակտիվները, որոնք ներկայումս սառեցված են Հարավային Կորեայի բանկային հաշիվներում՝ ԱՄՆ սահմանափակումների պատճառով: NBC News-ի տվյալներով՝ ԱՄՆ երեք քաղաքացիներ պատիժ են կրում Իրանի բանտերում։
«Բանակցություններում առաջընթաց կա, բայց դեռևս պարզ չէ՝ վերջնական համաձայնություն ձեռք կբերվի, թե ոչ»,- ասվում է հրապարակման մեջ։