Արցախում որոնվում է Ստեփանակերտի՝ անհետ կորած բնակիչը. մանրամասներ
Իրավունք
Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունում Ն. Վարդանյանից հաղորդում է ստացվել, որ իր հայրը՝ Մաքսիմ Աշոտի Վարդանյանը, փետրվարի 14-ին՝ ժամը 10:00-ի սահմանում, դուրս է եկել տնից և չի վերադարձել:
Մաքսիմ Վարդանյանը 87 տարեկան է, հաշվառված է Ասկերանի շրջանի Ջրաղացներ գյուղում, բնակվում է Ստեփանակերտի Մ. Սպարապետ 1 հասցեում:
ԱՀ ոստիկանությունը հորդորում է նրանց, ովքեր որևէ տեղեկություն ունեն անհայտ կորածի վերաբերյալ, զանգահարել ոստիկանություն 1-02, /047/ 94-07-02 հեռախոսահամարներով, կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)