Ռուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ Ֆիդան Դատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք Լոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացը ԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավ Նոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել է Երևանում մեքենաների թիվը կրճատելու մեխանիզմներ, խստացված տուգանքներ․ Ավինյանը մանրամասնում է Հարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված է Այսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներին Ուկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ 34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան 

Ինչ գործունեությամբ է աչքի ընկել Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը

Վերլուծական

Շարունակելով ընթերցողների ուշադրությանը ներկայացնել արտերկրում հավատարմագրված ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանների գործունեությունը՝ այսօր կանդրադառնանք Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի գործունեությանը: Վերջինիս կենսագրությունը բավական հարուստ է:  2000-2002թթ.՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն, Քաղաքական բաժնի ղեկավարի օգնական, 2002-2003թթ.՝ ՀՀ ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն, կցորդ, 2002-2004 թթ. դասավանդել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում. 2003-2004 թթ.՝ ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության ՆԱՏՕ-ի բաժին, կցորդ, 2004-2007 թթ.՝ Բելգիայի Թագավորությունում, Նիդերլանդների Թագավորությունում և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ դեսպանություն, երրորդ, ապա երկրորդ քարտուղար, 2007-2008 թթ.՝ ՀՀ ԱԳՆ Մամուլի և տեղեկատվության վարչության Լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչի պաշտոնակատար. 2007-2018 թթ.՝ դասավանդել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, 2013թ. շնորհվել է դոցենտի գիտական կոչում, 2008-2010 թթ.՝ ՀՀ ԱԳՆ Մամուլի և տեղեկատվության վարչության պետի, ինչպես նաև մամուլի քարտուղարի պարտականությունները կատարող, 2010-2018 թթ.՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ, 2016-2018 թթ.՝  ՀՀ ԱԳՆ Լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետի պաշտոնակատար, 2018թ. հոկտեմբերից՝ Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, 2020թ․ հոկտեմբերից՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հաագա)։

Արտերկրում հավատարմագրված Հայաստանի ցանկացած դեսպանի հաջողության թիվ մեկ գրավականը տեղի հայ համայնքի, հայկական կազմակերպությունների, էթնիկ լոբբիստական կառույցների և ավանդական կուսակցությունների հետ տարվող աշխատանքներն ու անխափան համագործակցությունն է: Ներկայումս (2020) Նիդերլանդներում բնակվում է շուրջ 40000 հայ։ Նրանք կենտրոնացած են Ամստերդամում, Ալմելոյում, Ամերսֆորտում, Հաագայում, Լեյդենում, Դորդրեխտում, Ռոտերդամում, Ասենում, Նայմեխենում, Ուտրեխտում, Մաաստրիխտում և այլուր։ Նիդերլանդների հայերը պատկանում են միջին և բարձր դասին՝ հին և նոր ձեռնարկատերեր ու վաճառականներ, մտավորականներ, ճարտարագետներ, ճարտարապետներ, բժիշկներ, իրավաբաններ, լրագրողներ, բարձրագույն դպրոցի դասախոսներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, արվեստի ու գիտության գործիչներ։  Զգալի թիվ են կազմում տեքստիլ արդյունաբերության մեջ աշխատողները։ Համայնքի ազգային կյանքը կազմակերպում են եկեղեցին և մշակութային միությունները։  Գրեթե բոլոր հայաբնակ քաղաքներում գործում են կրթամշակութային կազմակերպություններ, պատանեկան սկաուտական ջոկատներ, մարզական խմբեր, կազմակերպվում են հայոց լեզվի դասընթացներ։ Համայնք-դեսպանատուն համագործակցության շրջանակներում պետք է առանձնացնել հետևյալ իրադարձությունները: 2022-ի ապրիլի 29-ին, ՀՑԹԻ ցուցադրությունների փոքր սրահում տեղի ունեցավ «Հայերի սարսափները հոլանդացիների աչքերով» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը: Ապրիլի 29-ին Առնհեմ քաղաքի հայ առաքելական եկեղեցում տեղի ունեցավ Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպանի գործավար-օգնական Արայիկ Միրզոյանի «Սեր և անուրջներ» գրքի շնորհանդեսը:

Ընդունող պետության գործադիր իշխանության հետ աշխատանքը ցանկացած դեսպանի համար կարևորագույն առաջնահերթություն է։ Ի՞նչ իրավիճակ է այս առումով: Ապրիլի 8-ին դեսպան Տիգրան Բալայանն այցելել էր Ամերսֆորտ, ուր հանդիպում ունեցավ քաղաքապետ Լուկաս Բոլսիուսի հետ։ Ապրիլի 13-ին դեսպան Տիգրան Բալայանը դեսպանությունում հյուրընկալեց Նիդերլանդների Քրիստոնեա-դեմոկրատական կոչ (CDA) կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչներին։ Փետրվարի 8-ին դեսպան Տիգրան Բալայանն այցելեց Ֆլևոլանդ մարզի Ուրկ քաղաք, որը Նիդերլանդների ձկնարդյունաբերության խոշորագույն կենտրոնն է։ Քաղաքապետարանում դեսպանը հանդիպում ունեցավ Ուրկի քաղաքապետ Սես ֆան դեր Բոսի և քաղաքային խորհրդի անդամների հետ։

Ինչ իրավիճակ է հանրային դիվանագիտության դաշտում: Բավական ակտիվ է գործում դեսպանատան ֆեյսբուքյան էջը, որտեղ բացի ԱԳՆ հայտարարությունների ռելիզներից՝ կարելի է հանդիպել նաև դեսպանի գործունեությունը լուսաբանող գրառումների: Բալայանն այն սակավաթիվ դեսպաններից է, ով այս ընթացքում հանդիպումների ընթացքում բարձրացրել է Լաչինի շրջափակման և դրա հնարավոր հետևանքների հարցը։

Տվյալ հարցը դեսպանը բարձրաձայնում է նաև տված հարցազրույցների ընթացքում: Վերջին հարցազրույցը Luxembourg Tims պարբերականին էր տրվել։

Պետք է փաստենք, որ դեսպանատուն-համայնք համագործակցությունը ակտիվ է, թեև հիմնականում կրում է արարողակարգային բնույթ, իսկ գործադիր իշխանության հետ կոմունիկացիայի ընթացքում դեսպանի կողմից պարբերաբար բարձրացվում է Ադրբեջանի կողմից ագրեսիվ գործողություններին գնահատականներ տալու անհրաժեշտության հարցը:

Շարունակելի...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ ՖիդանԴատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք Կրեմլը չի ​​բացառել Կիևում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և ԱԽՏՀ գագաթնաժողովի միջև կապըԼոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացըԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավՆոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել էԵրևանում մեքենաների թիվը կրճատելու մեխանիզմներ, խստացված տուգանքներ․ Ավինյանը մանրամասնում է Պեսկովը Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը ազդանշան է անվանել աշխարհինՀարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված էԱյսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներինԼավրովը բացատրել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների նպատակներըՈւկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել ԿարապետյանԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասինPatriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլարԼավրովը նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը օգտակար կլինի Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. ՉալաբյանԵվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձըԵրեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքըԿալիֆոռնիան դատական ​​հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ հանրային անվտանգությանը սպառնալու համարՖրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա«Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլըՆոյեմբերի սկզբին Պակիստանում ձերբակալվել է 796 աֆղան քաղաքացիԿանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն ենՌամաֆոսան կոչ է արել Մասկին հավատարիմ մնալ Հարավային Աֆրիկային «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա ՀակոբյանինՄեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն էԲելգիան հայտարարել է Ռուսաստանի հետ հակամարտության նախապատրաստման մասին69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարինՕմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. ՌուբինյանՎերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում ենPolitico. Կալասի բանակցություններից բացառումը արտացոլում է ԵՄ-ի ներսում ազդեցության ոլորտների շուրջ վեճըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել էՎրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու ՈւկրաինանՍեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքներըՇվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը
Ամենադիտված