Ստոկհոլմի ոստիկանությունը թույլ չի տվել Իրաքի դեսպանատան դիմաց Ղուրան այրել
Համաշխարհային ՄամուլՇվեդիայի մայրաքաղաքի ոստիկանությունը թույլ չի տվել Ղուրանի այրմամբ ցույց անցկացնել Իրաքի դեսպանատան դիմաց։ Այս մասին հայտնում է SVT տեղական հեռուստաալիքը՝ հղում անելով իրավապահ մարմինների տվյալներին։
Այս որոշումը պայմանավորված է նրանով, որ բողոքի ակցիան կարող է հանգեցնել Շվեդիայի դեմ ահաբեկչական սպառնալիքի ավելացման, հայտնել են ոստիկանությունից։
Մեկ շաբաթ առաջ նույնպես Ստոկհոլմի ոստիկանությունը թույլ չէր տվել Թուրքիայի դեսպանատան դիմաց անցկացնել մուսուլմանների սուրբ գիրքն այրելու հերթական ցույցը։ Ցույցին հայտ ներկայացրած Apallarkerna խումբը դեմ է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն։ Մինչ այդ, ոստիկանությունը նմանատիպ ցույցերից հետո գրանցել էր Շվեդիայի դեմ ահաբեկչական սպառնալիքների աճ։