«Հայոց աշխարհ». Հայաստանում կլինեն նաև վճարովի ճանապարհներ
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Ինչպես տեղեկացրեց երեկ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, հավանաբար շուտով Հայաստանում կհայտնվեն վճարովի ավտոճանապարհներ: Ներկայումս տրանսպորտի նախարարությունն այդ ուղղությամբ բանակցություններ է վարում մասնավոր ընկերությունների հետ: Իհարկե, վճարովի ճանապարհները կգործեն անվճար պետականին զուգահեռ, այնպես, ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում. «Այսինքն՝ կլինի կարճ, որակյալ և մի քիչ վատ պետական ճանապարհ, որպեսզի մարդիկ ընտրության հնարավորություն ունենան»:
Ըստ Մ. Վարդանյանի, որպես վճարովի ճանապարհ այս պահին դիտարկվում է Սիսիան-Մեղրի հատվածը. «Եվ կարծես հաջորդ տարի մեզ կհաջողվի հայտարարել, թե ում հետ ենք բանակցում և ինչպիսին են պայմանավորվածությունները»»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ