Ինչ ունեցվածք են հայտարարագրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահն ու անդամները
ՎերլուծականՇարունակելով ընթերցողի ուշադրությանը ներկայացնել բարձրաստիճան պաշտոնյաների գույքի և եկամտի հայտարարագրերը՝ այսօր կանդրադառնանք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահին և անդամներին
Եվ այսպես՝ հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը հայտարարագրել է բնակարան, 42,955,000.00 դրամի ստացված և հանձնված փոխառություն, բանկային ավանդները կազմել են 30,772,547.00 դրամ, բանկային հաշիվների մնացորդը 1,693,114.00 դրամ: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 45,934,464.00 դրամ:
Հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը հայտարարագրել է բնակարան, 2019-ին ձեռք բերված TOYOTA մակնիշի ավտոմեքենա, 17,796,568.00 դրամի ստացված և վերադարձրած փոխառություն, բանկային ավանդները կազմել են 90,000.00, 319,042.90 և 309,098.50 դրամ: Բանկային հաշիվների մնացորդը կազմել է 2,118,218.00 դրամ և 6,239.00 ԱՄՆ դոլար, կանխիկը՝ 60,000.00 դրամ և 800.00 ԱՄՆ դոլար: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 26,480,423.00 դրամ:
Լիլիթ Ալեքսանյանը 2,500,000.00 ՀՀ դրամի նվիրատվություն է ստացել և ձեռք է բերել բնակարան՝ բաժնային սեփականությամբ։