Ադրբեջանի հետ դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը պատմական փաստաթուղթ է․ Զախարովա
ՌուսաստանԱնցյալ տարվա փետրվարին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը, անշուշտ, պատմական փաստաթուղթ է՝ առանց չափազանցության։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ այդ փաստաթուղթը նախանշում է երկրների հարաբերությունների նոր որակը. «Որոշված են բոլոր ոլորտներում համագործակցության հիմնական ուղղությունները։ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային հարաբերությունները կայունացնող գործոն են ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային ասպարեզում։ Բաքվի հետ մենք աշխատում ենք այս փաստաթղթի դրույթների իրականացման ուղղությամբ։ Հռչակագրի ստորագրման տարեդարձի կապակցությամբ նախատեսվում են մի շարք միջոցառումներ»,- ասել է նա։