ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ F-16-երի մատակարարումը կօգնի Ուկրաինային․Politico
Համաշխարհային ՄամուլԵվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակից ուժերի գլխավոր հրամանատար Քրիստոֆեր Կավոլին հայտարարել է, որ F-16 մարտական ինքնաթիռների, անօդաչու թռչող սարքերի և հեռահար հրթիռների մատակարարումը կօգնի Ուկրաինային։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Լրատվամիջոցների տվյալներով՝ Ներկայացուցիչների պալատի տասից ավելի անդամների և ԱՄՆ սենատորների մասնակցությամբ փակ ճեպազրույցի ժամանակ Կավոլիին հարցրել են F-16 կործանիչների՝ Կիև տեղափոխման արդյունավետության մասին։ Նա հաստատել է, որ մարտական ինքնաթիռները կօգնեն Ուկրաինային հաղթել հակամարտությունը։
Նաև Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատարը հավելել է, որ Կիևին անհրաժեշտ են ավելի քան 100 կիլոմետր հեռահարությամբ հրթիռներ և անօդաչու սարքեր։