Թուրքիայում ընտրությունները հետաձգելու հնարավորություն չկա․ ԶԼՄ
Համաշխարհային ՄամուլԹուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները հունիսի 18-ից ուշ ժամկետով հետաձգելու օրենսդրական հնարավորություն չկա։ Այս մասին հայտնում է Habertürk հեռուստաալիքը։
Երկրի ղեկավարի և խորհրդարանականների ընտրությունների հետ կապված իրավիճակի մասին տեղեկություն է տրամադրել կուսակցության աղբյուրը։
Ընտրությունները հունիսի 18-ից ավելի ուշ ժամկետ տեղափոխելու համար, որը խստորեն սահմանված է օրենքով, Թուրքիայի Սահմանադրության մեջ փոփոխություններ են պահանջվում։
Ընդ որում, Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստեղծված իրավիճակում քվեարկությունը ավելի ուշ ժամկետի հետաձգելու որոշում չի կարող կայացնել, ուշադրություն են հրավիրել հեռուստաալիքի զրուցակիցները։
Երեքշաբթի՝ փետրվարի 21-ից, հիմնական կուսակցությունների առաջնորդները, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրաշարժի գոտուց վերադառնալու են Անկարա։ Նրանք պետք է քննարկեն ընթացիկ տարվա ընտրական օրացույցի թեման: