Վահան Քերոբյանը գործարարների հետ քննարկել է մաքսային տերմինալների բարելավմանը վերաբերող հարցեր
Տնտեսություն
Փետրվարի 18-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հյուրընկալել է մի շարք ընկերությունների ներկայացուցիչների՝ նրանց հուզող հարցերն ու խնդիրները քննարկելու նպատակով։ Տեղեկանում ենք Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում բարձրացվել են այգեգործության ոլորտում տեղեկատվական աջակցության տրամադրմանը, «խելացի» անասնաշենքերի կառուցման պետաջակցության ծրագրին, գյուղմթերքի արտահանմանը, մարզասրահների հարկավորմանը, Ագարակի ազատ տնտեսական գոտու գործունեությանը, օբսիդիան հանքանյութի արտահանմանը, ինչպես նաև Հայաստանում մաքսային տերմինալների բարելավմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան