ԱԺ փոխխոսնակը երիտասարդներին հորդորել է իրենց գիտելիքներով նպաստել հայրենիքի շենացմանը Հանքարդյունաբերական ընկերության կողմից պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել է Հայաստանի անվտանգությունն՝ առանց 102-րդ ռազմաբազայի՞․ հարցում՝ Երևանում Բաքվի բանտում հայ գերիների խաչերն այրել են. Իրանի ռեժիմի տապալումը մոտ է․ Նեթանյահու Ֆրանսիայում ավելի քան 80 մարդ սալմոնելայով է վարակվել՝ օգտագործելով դդմի սերմեր Յուրա Պապյանը նշանակվել է ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի պետ ՏԿԵ նախարարը և Չեխիայի տրանսպորտի նախարարը քննարկել են ավիացիոն ոլորտում համագործակցության հարցը Իրան․ պատերազմի ընթացքում ոչնչացվել է ԱՄՆ-ի և Իսրայելի 370 ինքնաթիռ և ԱԹՍ Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Ստուգումների քանակը նվազել է 29%-ով, հայտնաբերված պարտավորությունները կազմել են 33․9 մլրդ դրամ. ՊԵԿ ՊՆ-ում ԶԼՄ-ների հետ քննարկվել են հանրային հաղորդակցության և համագործակցության հարցերը Սեպտեմբերի 5-ին և 6-ին՝ ժամը 09:00-ից մինչև 17:00-ն, Ոսկերիչների փողոցը փակ է լինելու 

Ինչ գործունեությամբ է աչքի ընկել Կատարում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը

Վերլուծական

Շարունակելով ընթերցողների ուշադրությանը ներկայացնել արտերկրում հավատարմագրված ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանների գործունեությունը՝ այսօր կանդրադառնանք Կատարում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի գործունեությանը: Վերջինիս կենսագրությունը բավական հարուստ է․ 

2004-2005թթ. ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի 3-րդ քարտուղար,

2005-2006թթ. ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի 2-րդ քարտուղար,

2006-2007թթ. Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանության 2-րդ քարտուղար,

2007-2008թթ․ Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանության 1-ին քարտուղար,

2008թ․ ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի 1-ին քարտուղար

2010թ. ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության Արաբական երկրների և Իսրայելի բաժնի 1-ին քարտուղար,

2010-2012թթ. Քուվեյթում ՀՀ դեսպանության 1-ին քարտուղար,

2012-2015թթ. Քուվեյթում ՀՀ դեսպանության խորհրդական,

2015-2017թթ. ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի արաբական երկրների և Իսրայելի բաժնի խորհրդական,

2016թ. օգոստոս-2017թ. հունվար Սիրիայում ՀՀ դեսպանության խորհրդական,

2017-2021թթ.  Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս,

2021թ. սեպտեմբերի 13-ից Կատարի Պետությունում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Դոհա)։

Արտերկրում հավատարմագրված Հայաստանի ցանկացած դեսպանի հաջողության թիվ մեկ գրավականը տեղի հայ համայնքի, հայկական կազմակերպությունների, էթնիկ լոբբիստական կառույցների և ավանդական կուսակցությունների հետ տարվող աշխատանքներն ու անխափան համագործակցությունն է: Կատարի հայկական համայնքը թեև փոքրաթիվ է, սակայն, բավական կուռ է: Դեսպանատան համագործակցությունը, սակայն, առավելապես ՀՀ-ից ժամանած տարբեր անհատների կամ խմբերի հետ է: Դիցուք՝ նախորդ տարվա մարտի 6-ին Կատարի Պետությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն ընդունեց դեսպանություն այցելած Հայաստանի Մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանին և մարմնամարզության Հայաստանի հավաքականին, ովքեր Դոհայում մասնակցել են աշխարհի առաջնությանը` նվաճելով երկու ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ։

Ընդունող պետության գործադիր իշխանության հետ աշխատանքը ցանկացած դեսպանի համար կարևորագույն առաջնահերթություն է։ Ի՞նչ իրավիճակ է այս առումով: Դեսպան Սարգսյանը բավական ակտիվ հանդիպումների շարք է ունենում Կատարի քաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հետ:  Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության տրանսպորտի նախարար Ջասեմ բն Սեյֆ բն Ահմադ ալ-Սուլեյթիի հետ։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև տրանսպորտի բնագավառում համագործակցության ընդլայնման ուղիներն ու անդրադարձ կատարվել այս ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։ Բացի դա,  Սարգսյանը հանդիպել է Կատարի զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն Խալիֆա բն Ջասեմ Ալ-Քուարիի հետ։ Հանդիպմանը քննարկվել են ՀՀ և հիմնադրամի միջև համագործակցության հեռանկարները։ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի մարդու իրավունքների պաշտպանության Ազգային կոմիտեի նախագահ Մարիամ բինթ Աբդալլահ ալ-Աթիյաի հետ։ Հանդիպմանը ներկայացվել են Կատարում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքներն ու բարեփոխումների ընթացքը։ Դեսպանը նաև հանդիպել է ԿՊ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մուհամմադ Ալի Ալ-Մաննայիի հետ։ Դեսպան Սարգսյանը նախարարին է ներկայացրել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում առկա ներուժը, համագործակցության և փորձի փոխանակման հնարավոր ուղղությունները:

Ինչ իրավիճակ է հանրային դիվանագիտության դաշտում: Այս մասով պետք է առանձնացնել Կատարի Պետությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի հարցազրույցը ազդեցիկ լսարան ունեցող կատարական Ալ-Շարկ արաբալեզու պարբերականին։

May be an image of ‎5 people and ‎text that says '‎سياسة 21 الشرق الاثنين الaد31521 يحتفل بالعيد الوطني لبلاده سفير أرمينيا لدى الدولة :الشرق العلاقات الأرمينية القطرية تتطور بشكل ديناميكي فریة_اور حرص مشترك تعميق العلاقات التجارية اتفاقيات مهمة المجالات الحيوية إمكانيات للتعاون بين يريفان والدوحة الوساطة وتقدير جالایحذی_رجال نسعی لفتح قنوات تصدير اللحوم والفواكه والمياه قطر تستعد لتنظيم کأس العالم بشكل ممتاز‎'‎‎

Ս.թ. մայիսի 26-ին Կատարի Պետությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն այցելեց AlJazeera հեռուստաընկերության արաբերեն լուրերի խմբագրություն և հանդիպում ունեցավ խմբագրության տնօրեն Ասեֆ Համիդիի հետ։

Ընդհանուր առմամբ, պետք է փաստենք, որ դեսպանին հաջողվում է քիչ թե շատ ակտիվ համագործակցություն տանել Կատարի Պետության քաղաքական իսթեբլիշմենթի հետ: Միևնույն ժամանակ, պետք է ընդգծել այն ակնհայտ պասիվությունը, որը դրսևորվում է, մասնավորապես, Արցախյան հիմնահարցի, պատերազմի հետևանքների և Լաչինի միջանցքի ապօրինի շրջափկման հարցերը բարձրաձայնելու մեջ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱԺ փոխխոսնակը երիտասարդներին հորդորել է իրենց գիտելիքներով նպաստել հայրենիքի շենացմանըՀանքարդյունաբերական ընկերության կողմից պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել էԳիտնականները ուղեղի ազդանշաններում հայտնաբերել են բառերի «հետքերը» Հայաստանի անվտանգությունն՝ առանց 102-րդ ռազմաբազայի՞․ հարցում՝ Երևանում Բաքվի բանտում հայ գերիների խաչերն այրել են. Իրանի ռեժիմի տապալումը մոտ է․ ՆեթանյահուՖրանսիայում ավելի քան 80 մարդ սալմոնելայով է վարակվել՝ օգտագործելով դդմի սերմեր Յուրա Պապյանը նշանակվել է ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի պետ ՏԿԵ նախարարը և Չեխիայի տրանսպորտի նախարարը քննարկել են ավիացիոն ոլորտում համագործակցության հարցը Նարիշկինը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն մոդելավորում է Կալինինգրադի շրջանի շրջափակումըԻրան․ պատերազմի ընթացքում ոչնչացվել է ԱՄՆ-ի և Իսրայելի 370 ինքնաթիռ և ԱԹՍՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումԳիտնականներն Արեգակի ակտիվության կտրուկ աճ են արձանագրելՊետդումայում արձագանքել են Գերմանիայից Ուկրաինային հեռահար ԱԹՍ-ների մատակարարմանըՍտուգումների քանակը նվազել է 29%-ով, հայտնաբերված պարտավորությունները կազմել են 33․9 մլրդ դրամ. ՊԵԿՊՆ-ում ԶԼՄ-ների հետ քննարկվել են հանրային հաղորդակցության և համագործակցության հարցերըՍեպտեմբերի 5-ին և 6-ին՝ ժամը 09:00-ից մինչև 17:00-ն, Ոսկերիչների փողոցը փակ է լինելուՌումինիայում ՌԴ դեսպանը հերքել է անօդաչուի միջադեպին Ռուսաստանի մասնակցության մասին մեղադրանքներըԴատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսովՌԴ ԱԳՆ-ում կանխատեսել են, որ ՆԱՏՕ-ն կհրաժարվի աջակցել ԹուրքիայինՄարտի 1․ նախկին հրամանատարը՝ քրեական հետապնդման տակՓոթորիկը ավերել է մարզադաշտը AC/DC-ի համերգից առաջԵվրահանձնաժողովի ներկայացուցիչը շփոթել է Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցների փաթեթների թիվըՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՄոսկվայի դատարանն արգելել է բնակարան վարձակալության հանձնել միայն սլավոններինՆեպալում գնահատել են ավերիչ ջրհեղեղի պատճառած վնասըՍեպտեմբերի 27–ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները կվերահսկեն 3 տեղական դիտորդական առաքելություններԵվս մեկ երկիր ցանկացել է օգնել ԱՄՆ-ին Իրանի վրա ճնշում գործադրելու հարցումԳալջյան․ «Երևանը կառուցելու փոխարեն իրենց համար տներ են կառուցել»Նոր կարգավորումներ առցանց տաքսու վարորդների համարԹուրքիան՝ գնաճի ցուցանիշով Եվրոպայում առաջինը, աշխարհում՝ հինգերորդըԳագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ փաստաբաններԳլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբՏեր Վրթանես․ հայ ժողովուրդը փաստերի կարիք ունի, ոչ թե քաղաքական հեքիաթներիՓաշինյան․ Հայաստանում չկա բնակավայր, որը ջրի լուրջ խնդիրների չի բախվումՔաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է Հալաբյան փողոցում հայտնաբերված երեխայի բուժումն ավարտվել է. ծնողները չեն գտնվել ԱՄՆ-ում դիզելի գինը հասել է պատմական առավելագույնին Գյումրիի ռուսական ռազմաբազան պե՞տք է Հայաստանին․ ինչ են ասում մայրաքաղաքումԱռանց աջակցության ՀՀ-ին կուլ կտան․ ՌԴ․ Թուրքիան ու Ադրբեջանը ԱՄՆ-ի կողքին են․ ՎենսՕտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին ՀՀ նախագահը ելույթ է ունեցել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանումՀրատարակչությունները 6 միլիարդ ռուբլի արժողությամբ 15 միլիոն գիրք են կորցրել՝ Ozon-ի և Wildberries-ի պահեստներին հասցված հարվածների հետևանքով Հարություն Կիվիրյանը՝ տիեզերք թռչելու նախաշեմինՌուսաստանը՝ ավելի քան 120 ԱԹՍ-ով հարձակման է ենթարկել Ուկրաինան․ Կիևը հարվածել է Սոչիի նավթի պահեստինՎերջապես ամեն ինչ ավելի հեշտ կլինի. կենդանակերպի այս նշանները դուրս են գալիս դժվարին շրջանից Պեսկովը զգուշացրել է․ Ուկրաինայում հրթիռների արտադրության օբյեկտները կդառնան ՌԴ-ի թիրախՊետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. ՓաշինյանՆեպալում ավերիչ ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1287-իԻրանում հարսանիքի ժամանակ 4 մարդու կյանք խլած հարվածը, ամենայն հավանականությամբ, հասցվել է ամերիկյան զինամթերքով․ ReutersԻնչ է փոխվում. ինչ պիտի իմանան վարորդները
Ամենադիտված