Պղինձն էժանանում է
ՏնտեսությունՊղնձի գինը երկուշաբթի իջնում է՝ նախորդ շաբաթվա աճից հետո, վկայում են աճուրդների տվյալները։ Շուկաները շարունակում են գնահատել պահանջարկի հեռանկարները։
Պղնձի մարտյան ֆյուչերսը Comex բորսայում էժանացել է 0,23 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 4,1 208 դոլար։ Անցած շաբաթ արդյունաբերական մետաղը թանկացել էր մոտ 2,3 տոկոսով։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME), ուրբաթ օրվա աճուրդների տվյալներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, իջել է 0,39 տոկոսով՝ 8 987,5 դոլար, ալյումինիումինը՝ 0,27 տոկոսով՝ 2 387,5 դոլար, ցինկինը բարձրացել է 1,81 տոկոսով՝ 3 058 դոլար։