Ինչ ունեցվածք են հայտարարագրել Լոռու մարզպետն ու փոխմարզպետները
ՎերլուծականԸնթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ներկայացված գույքի և եկամտի հայտարարագրերը: Այսօր կանդրադառնանք Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին և վերջինիս տեղակալներին:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հայտարարագրել է բնակարան, նա չի հայտարարագրել այլ շարժական կամ անշարժ գույք և եկամտի որևէ աղբյուր, չկա տեղեկություն նաև վերջինիս բանկային հաշիվների մնացորդների վերաբերյալ:
Փոխմարզպետ Գոռ Ասրյանը հայտարարագրել է բնակարան Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, 2000 թվականի Մերսեդես մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնյան չի հայտարարագրել թանկարժեք որևէ գույք: Եկամտի աղբյուրը Լոռու մարզպետարանից ստացված 9 միլիոն դրամն է:
Հովհաննես Ավետիսյանը հայտարարագրել է 2019 թվականին ձեռք բերված MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա, հաշվետու տարվա եկամուտները կազմել են 3,932,222.00 դրամ: