Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 20-ին, կազմել է 392.35 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.54 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 419.30 դրամ (աճել է 1.34 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 471.84 դրամ (աճել է 2.85 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.28 դրամ (աճել է 0.01 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 386-390 դրամով, վաճառվում է 394-399 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 408-415 դրամով, վաճառվում է 422-429 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.63-5.20 դրամով, վաճառվում է 5.37-5.49 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 388-390 դրամով, վաճառվում՝ 394 դրամով:
Եվրոն գնվում է 415-417 դրամով, վաճառվում է 423 դրամով:
Ռուբլին գնվում է 5.10-5.15 դրամով, վաճառվում է 5.26-5.30 դրամով: